23738 դիտում
10:50 27-10-2017
Լևոն Հայրապետյանի թաղմանը կարելի էր ներկայանալ պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ քաղցկեղից մահացավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ակտիվ հասարակության մեծամասնությունը չդիմացավ գայթակղությանը և բազմաթիվ դառը խոսքեր ասաց մահացողի հետևից: Ինչ խոսք, այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Գորիկ Հակոբյանը, ավանդաբար հակակրանք է առաջացրել խորհրդային շրջանում և հիմա էլ ոչ մեկի աչքի լույսը չէ: Դրան հավանաբար նաև պետք է ավելացնել այն, որ նման հիմնարկները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հաճախ ծառայում են ոչ այնքան պետությանը, որքան իշխանությանը:
Երբ քաղցկեղից մահացավ ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանը, հասարակության նույն ակտիվ մասը գրեթե դասեց նրան սրբերի շարքին և սկսեց գլխին մոխիր լցնել, թե մենք ամեն ինչ չարեցինք նրա կյանքը փրկելու համար: Իհարկե, մահացու հիվանդությամբ մարդուն անազատության մեջ պահելը անմարդկային էր, ստալինիզմին հատուկ դաժանության դրսևորում: Որպես դրական օրինակ հիշենք թեկուզ Հայաստանում ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, որին թույլ տվեցին մահանալ բանտի պատերից դուրս: Նման տարրական մարդասիրության դրսևորումը պուտինյան իշխանությանը հատուկ չէ: Քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, ինձ թվում է, արդար է. կարելի էր ներկայանալ Լևոն Հայրապետյանի թաղմանը ինչ-որ մի պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի: Հավանաբար Պուտինը մեզ դրա համար չէր ուտի:
Սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է. եթե Ռուսաստանում կամ Հայաստանում հնարավոր չէ միլիոնատեր դառնալ առանց օրենքը խախտելու և իշխանության որոշակի օղակների հետ կապ ունենալու, ապա դա տարածվում է բոլորի վրա: Եվ այդ առումով հնարավոր չէ օլիգարխներին բաժանել լավերի և վատերի, ազնիվների և անպարկեշտների: Այո, Լևոն Հայրապետյանը զբաղվում էր բարեգործությամբ: Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ նրան: Բայց բարեգործությամբ են զբաղվում նաև Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը: Եթե, Աստված մի արասցե, այդ մարդկանց հետ որևէ բան պատահի, նրանց մասին ի՞նչ են խոսելու` այն, ինչ խոսվում է Գորիկ Հակոբյանի մասի՞ն, թե՞ այն, ինչ ասվում է Լևոն Հայրապետյանի հասցեին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
16:03 18-06-2024
Ինչքան կարելի է խաչքար դնենք, եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք դե քարշ տվեք. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»