ՊՍԺ-ի ֆուտբոլիստները սկսել են դժգոհություն հայտնել թիմում հարձակվող Նեյմարի կարգավիճակից:
Բրազիլացին ներկայումս երկու ֆիզիոթերապևտ ունի: Բացի այդ, թիմակիցներին արգելել են մարզումների ժամանակ կոշտ պայքար տանել ընդդեմ Նեյմարի, որպեսզի նրան վնասվածքներ չհասցնեն:
Նեյմարին նաև թույլատրել են չմասնակցել թիմի ընդհանուր պաշտպանական գործողություններին: Բացի այդ, թիմում միայն նրան են թույլատրել կրել սեփական ֆիրմայի պայուսակներ, որի հետ պայմանագիր ունի: Մնացած խաղացողները պարտավոր են ՊՍԺ-ի կանոններին հետևել:
Իսկ հաջորդ մրցաշրջանից Նեյմարին խոստացել են տալ 11մ. հարվածներ և տուգանայիններ իրացնելու իրավունքը: Բրազիլացու համար նման արտոնյալ պայմանները զայրացրել են թիմակիցներին, որոնք արդեն չեն թաքցնում իրենց դժգոհությունը: