Բարսայի» հետ հանդիպմանը «Մալագայի» մարզիչը պահանջել է կանգնեցնել խաղը. նրան «գոմիկ» են անվանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մալագայի» գլխավոր մարզիչ Միչելը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնայի» հետ արտագնա խաղի (0:2) ժամանակ բողոքել է մրցավարին, որ կատալոնական ակումբի երկրպագուներն իր հասցեին հոմոֆոբ վանկարկումներ են արել:
Դրվագներից մեկում «Ռեալի» նախկին խաղացողը մոտեցել է դաշտի եզրին և դիմել եզրային մրցավարին. «Հարգելի դատավոր, կանգնեցրեք խաղը: Ինձ գոմիկ են անվանում»: Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը որևէ գործողության չի դիմել:
Հայտնի չէ նաև, թե արդյոք այս միջադեպը գրանցվել է հանդիպման արձանագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Míchel: "¡Árbitro! Para el partido. Me están llamando maricón".
— El Día Después #0 (@ElDiaDespues) October 23, 2017
A las 20.50h, en #ElDíaDespués pic.twitter.com/GgaJIepc1f