4034 դիտում
13:05 21-10-2017
Շաբաթօրյակին մասնակցել են 99 հազար մարդ, 1006 կազմակերպություն. ՏԿԶ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցում են շուրջ 99 հազար մարդ, թվով 1006 կազմակերպություն: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 1,324 միավոր տեխնիկա ` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման [url=http://mtad.am/hy/news/item/2017/10/21/mtad589/]նախարարությունը[/url]:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախատեսվում է ծառատունկ մարզերի առանձին բնակավայրերում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում:
Նշվում է, որ ծրագրի շրջանակում կազմակերպված է երկու համապետական շաբաթօրյակի և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Այս պահին հանրապետությունում շահագործվող 298 աղբանոցից փակման են ենթակա 163-ը:
«Մաքուր Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «Կոշտ կենցաղային թափոնների մասին» ռազմավարության շրջանակներում և ուղղված է բնակչության շրջանում շրջակա միջավայրի հանդեպ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն կերտելուն:
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
17:41 04-03-2016
ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին
4212 դիտում
13:49 04-05-2017
Վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ վարչապետը հանձարարականներ տվեց ՏԿԶ նախարարին ու մարզպետներին
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին