slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ
211652_close_icon

Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ

views-count2792 դիտում article-date 16:38 20-10-2017
Հանրային խորհրդում ս.թ. հոկտեմբերի 19-ին քննարկվել է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ (ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Կանանց իրավունքների կենտրոն, Համահայկական ծնողական կոմիտե և այլն): Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմնավորելով օրենքի նախագծի քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ այն բուռն արձագանք է գտել հանրության շրջանում, քանի որ մի կողմից առնչվում է ազգային արժեքներին ու ավանդույթներին, մյուս կողմից՝ մարդու իրավունքներին: Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են, որ հայ ընտանիքին բնորոշ ամրության և լուրջ արժեհամակարգի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների: Այս տեսանկյունից ՀԽ անդամները միանշանակ դատապարտել են բռնությունը ընտանիքում՝ համարելով այն ոչ հարիր հայկական ընտանիքին, և արձանագրել, որ բռնության դեմ պայքարը պետք է ուժեղացնել: ՀԽ անդամների մի մասը, սակայն, կարծիք է հայտնել, որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, քանի որ քրեական օրենսգրքում կան դրույթներ, որոնք կարգավորում են այդ ոլորտը, և խնդիր կա դրանց արդյունավետ կիրառման հետ կապված: ՀԽ անդամների մի մասն էլ նշել է, որ կարելի է ունենալ ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք, որպեսզի խնդրի լուծմանը մասնակցի ոչ միայն իրավապահ համակարգը, այլև հասարակության առավել լայն շերտեր, սակայն միաժամանակ մտավախություն է հայտնել, որ թերի օրենքը կարող է վնաս հասցնել առհասարակ հայ ընտանիքի ինստիտուտին: Ընդգծվել է, որ օրենքում մի շարք դրույթներ խնդրահարույց են և լուրջ վերանայման կարիք ունեն: Հատկապես մտահոգիչ է համարվել որոշ ձևակերպումների անորոշությունը, որը ցանկության դեպքում չարաշահումների և իրավիճակը այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն կարող է ստեղծել: Մտահոգիչ է համարվել նաև այն, որ օրենքը հնարավորություն է տալիս առանց դատարանի միջնորդության որոշակի գործողություններ կատարել: Ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, դրանց գործունեության վերաբերյալ նույնպես մտահոգություններն են առաջ քաշվել: Հնչել է առաջարկ ուսումնասիրելու այն երկրների փորձը, որտեղ կան ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ և պարզել՝ արդյոք այդ երկրներում օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության իրավիճակում դրական տեղաշարժ եղե՞լ է, թե ոչ: Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության և ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հիմնավորումներն են ներկայացրել օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ քննարկումները դեռևս շարունակվում են, և նախագիծը վերամշակվելու հնարավորություն ունի: Հանրային խորհուրդը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որը այս քննարկման հիման վրա կպատրաստի համապատասխան փաստաթուղթ և այն քննարկման դնելով Հանրային խորհրդի առաջիկա խորհրդի նիստին՝ կներկայացնի ՀԽ դիրքորոշումը «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր