2664 դիտում
14:54 17-03-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը չի բացառել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում Փհենյանի հետ ռազմական հակամարտություն ունենալ, սակայն նրա կողմից իրականացվող միջուկային ծրագիրը ԱՄՆ-ն դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք իր դեմ, հաղորդում է Interfax-ը։
«Անշուշտ, մենք չենք ուզում, որպեսզի բանը հասնի ռազմական հակամարտությանը, սակայն եթե նա իր միջուկային ծրագիրը հասցնի մինչև սպառնալիքի մակարդակի, ապա մենք կարծում ենք, որ դա կպահանջի կոնկրետ գործողություններ»,-ասել է Թիլլերսոնը Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեի հետ հանդիպմանը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ամեն դեպքում, Վաշինգտոնը ուսումնասիրում է Փհենյանի դեմ կիրառվելիք դիվանագիատական, ինչպես նաև տնտեսական միջոցառումների տարբերակներ։
Վերջինս հավելել է, որ Նահանգների ռազմավարական համբերությունը Հյուսիսային Կորեայի դեմ ավարտվել է։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
14:53 23-03-2017
Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը. Գարեգին Բ կաթողիկոս
Այս բաժնից
1366 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1015 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1327 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը