Հիլարի Քլինթոնը հայտարարել է նախագահական պայքարի մեջ մտնելու մասին. տեսանյութ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է 2016 թվականին երկրի նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին: Նա իր թեկնածությունը կառաջադրի Դեմոկրատական կուսակցությունից:
«Ես պայքարի մեջ եմ մտնում նախագահական աթոռի համար: Ամեն օր ամերիկացիներին չեմպիոն է պետք, և ես ցանկանում եմ լիենլ այդ չեմպիոնը»,-Facebook-ի իր էջում գրառել է նա: