Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգի Նարիշկինի աշտարակից ավանդական թնդանոթային համազարկ է իրականացրել
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ: ՀՀ ԱԺ նախագահը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ:
Նշենք, որ դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին:
Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: