Երևանի ՃՈ պետը պարգևատրվել է ոսկե մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքում Ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետը Երևանի ՃՈ պետին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Երևանի ՃՈ պետին՝ Երևանի քաղաքապետի բարձր պարգևին արժանանալու համար։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի