Ամերիկյան ՀՀՊ-ն այսօր կարող է որսալ նաև ռուսական հրթիռները. Ռուսաստանի ՊՆ
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն այսօր այնքան զարգացած է, որ կարող է ոչ միայն հայտնաբերել հրթիռի մեկնարկային կետը, այլ նաև որսալ ռուսական բալիստիկ հրթիռները, հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած ռուս-չինական կողմի հետ համատեղ ճեպազրույցում։
Վերջինս նաև օրինակներ է ներկայացրել՝ նշելով, որ Բալթիկ ծովում գտնվող ամերիկյան մարտական նավի վրա տեղակայված ՀՀՊ-ն կարող է որսալ ռուսական միջմայրցամաաքային բալիստիկ հրթիռը։
Մեկ այլ սցենարով Եմելյանովը պատմել է, թե ինչպես են ռուս մասնագետները մոդելավորել բալիստիկ հրթիռի որսալու պահը, որը արձակվում է Բարենցի ծովում գտնվող ռուսական սուզանավից։ Հրթիռի ենթադրյալ զավթումը կատարվում է ամերիկյան «Ստանդարտ-3» հակահրթիռային համակարգի միջոցով, Նորվեգական ծովում։
«Արդյունքները ցույց են տալիս, որ մեծ արագությամբ ու ճշգրտությամբ այդ համակարգերը կարող են հենց մեկնարկային փուլում որսալ հրթիռը»,-ասել է նա։