2948 դիտում
10:19 05-10-2020
Սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ նաեւ խորը թիկունքում. Արտակ Զեյնալյան
Կարգապահությունն է հաղթանակի նախապայմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջեւ փոխանակվսծ ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարեւորագույն աղբյուրներից է։
Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլեւ խորը թիկունքում (դեսպանատներ եւ այն)։
Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու եւ առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ եւ ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել, ... որ շուտ հաղթենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17095 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
Այս բաժնից
619 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
829 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
844 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են