Ռուսաստանի սահմաններին ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումը սպառնալիք է մեզ համար. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ռումինական պետական սահմանին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի համար, փոխանցում է gazeta.ru-ն:
«Այս պատմության հենց սկզբից էլ մենք ասել ենք, որ փորձագետների կարծիքով, ինչպես նաև մենք ենք դրանում վստահ, անկասկած, Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնում է ՀՕՊ հակամարգերի տեղակայումը»,-նշել է Պեսկովը:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրանկ Ռոուզը հայտարարել է, որ ամերիկյան ՀՀՊ համակարգերի առկայությունը Եվրոպայում ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի վնասում նրա ռազմավարական ներուժը: