Բանտում բջջային հեռախոսների օգտագործումը կարող է թույլատրվել
Հեռախոսների կիրառումը ՔԿՀ-ներում հնարավոր է կթույլատրվի, սակայն միայն հանձնուկների միջոցով: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն:
Ասուլիսի մասնակից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է:
«Հեռախոսները, այսպես թե այնպես, մուտք են գործում ՔԿՀ-ներ, սակայն՝ կոռուպցիոն մեխանիզմով: Եվ կոռուպցիան կանխելու նպատակով ևս օրինականացումը կարևոր է»,-ասաց նա:
Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մարդու իրավունքների ռազմավարությունում դիտարկում է ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների թույլատրման հարցը:
«Մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք մի քանի եղանակով: Նախ՝ փորձում ենք ներդնել հանձնուկների ինստիտուտ: Բջջային հեռախոսները կարող են ներթափանցել ՔԿՀ-ներ հանձնուկների ինստիտուտով»,- եզրափակեց Քրմոյանը: