ՌԴ Պետդումայում չեն բացառում ԱՄՆ-ի պատժամիջոցներին օրենսդրական մակարդակով պատասխանը
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ չի բացառում ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին ոչ միայն դիվանագիտական, այլ նաև օրենսդրական մակարդակով պատասխանը, հաղորդում է gazeta.ru-ն։
«Բացի դիվանագիտական պատասխանից, կարող ենք մշակել նաև օրենսդրական մակարդակով պատասխան նախագիծ»,-ասել է նա։
Վերջինս հավելել է, որ պարտադրելով կրճատել Ռուսատսանի Դաշնությունում ամերիկացի դիվանագետների թիվը՝ Ռուսաստանը իրեն թողեց այլ միջոցառումներ ևս մշակելու իրավունքը։