Չեմ բացառում, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները կշարունակվեն ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների ձևաչափով. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շարժվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով մայիսի 16-ին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ նման բարձր մակարդակով շփումները շարունակվելու են։
«Քննարկումները շարունակվում են։ Կա համաձայնություն, որ դրանք շարունակվեն։ Չեմ բացառում, որ առաջիկայում դրանք կշարունակվեն ինչպես ղեկավարների, այնպես էլ արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ Դա դրական նորություն է»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ հայկական կողմն արդեն ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք, ՀՀ իշխանությունների ընկալմամբ, որևէ կերպ չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
«Այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, Հայաստանի իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Բայց քննարկումները շարունակվելու են, և մենք այդ ուղղությամբ ենք շարժվում»,- եզրափակել է նա։