Ռուսաստանի պատասխանը ճապոնական պատժամիջոցներին
Ինչպես տեղեկանում ենք Lenta.ru-ից, Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տիկախիտո Խարադեին ներկայացրել է անձանց ցուցակ, որոնց համար երկիր մտնելու հետ կապված սահմանափակումներ են ներդրվելու: Այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան Տոկիոյի վիզային պատժամիջոցների:
Օգոստոսի սկզբին Ճապոնիան հաստատել էր Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Սահմանափակումների ցուցակում ընդգրկված էր 40 մարդ, այդ թվում` Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչը և Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ:
Այս տարվա մարտի 18-ին Ճապոնիան ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ: Տոկիոն դադարեցրել էր վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները, ինչպես նաև հետաձգել էր մի շարք համատեղ նախաձեռնություններ: Մեկ ամիս անց՝ ապրիլի 29-ին, Ճապոնիան միացել էր ամերիկյան ու եվրոպական սահմանափակումներին և իր «սև ցուցակում» ներառել էր Ռուսաստանի 23 քաղաքացու, որոնց անունները, սակայն, չէին հրապարակվել:
Հուլիսի 28-ին Ճապոնիան այդ ցուցակը համալրել էր Ռուսաստանի ու Ուկրաինայի 15 քաղաքացիներով, ինչպես նաև 18 կազմակերպությամբ: Բացի այդ, արգելքի տակ էր ընկել Ղրիմից ապրանքների ներկրումը: