47333 դիտում
09:35 09-10-2017
Ինչքան էլ Վանաձորում որոշ մարդիկ լավը չտեսնելու տան, միևնույն է, մշակութային կյանքը Վանաձորում վերականգնվում է. ապացույցը քաղաքի տոնն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 7-ին Վանաձոր քաղաքում մեծ շուքով նշվեց քաղաքի տոնը, ու արդեն 2 օր է անցել տոնական միջոցառումից, վանաձորցիների հիմնական խոսք ու զրույցը մինչև հիմա քաղաքի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումն է, ու սոցիալական խնդիրներն այս դեպքում չեն երևում վանաձորցիների աչքին։
Վաղուց Լոռվա գեղեցկուհին այսքան գեղեցիկ ու ծաղկուն չէր եղել: Այս տարի առանձնահատուկ էր զարդարված քաղաքը, որը գեղեցիկ գույներով ու տեսքով զարմացրեց և ուրախացրեց բոլորիս: Որքա՜ն հաճելի է տեսնել քաղաքն ուրախ և տոնական գույների մեջ:
Այս տարի տոնի խորհրդին ավելացել է ևս մեկը` Վանաձորը սպասում է բարեկամների՝ աշխարհի բոլոր ծայրերից, որի վկայությունն են քաղաքում ծածանվող տարբեր երկրների դրոշները:
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և մի շարք վանաձորցիներ մասնակցեցին «Բարեկամության շքերթին»:
Քաղաքի տարբեր մասերում ելույթ էին ունենում պարային խմբեր: Տոնական տրամադրությանը հաջորդեց գեղեցիկ հրավառությունը, որը քաղաքը զարդարեց կախարդական գեղեցկությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+