Հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն Ագրամունտի հրաժարականից հետո
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է, որ Պեդրո Ագրամունտի հրաժարական է տվել: Այդ մասին ասված է վեհաժողովի կայքում տարածված [url=http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6799&lang=2&cat=15]հաղորդագրությունում[/url]:
«Պեդրո Ագրամունտն այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես նշվում է՝ Ագրամունտի հեռացման մասին առաջարկը նախատեսվում էր քննարկել Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ի լիագումար նիստի ընթացքում, սակայն քննարկումն այժմ տեղի չի ունենա:
«Հրաժարականից հետո Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլն ավտոմատ կերպով ստանձնել է նախագահի պարտականությունները»,- նշված է ԵԽԽՎ հաղորդագրությունում: