5738 դիտում
21:53 24-04-2017
ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է. Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալից
[b]Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը. [/b]
-Իհարկե,այսօր ԵԽԽՎ -ի համար աննախադեպ օր է: Նման օր, հաստատաբար, չի եղել մեր Վեհաժողովում ,ես կասեի՝ էկզոտիկ օր է, քանի որ առաջին անգամ է այս կազմակերպության պատմության մեջ, որն այսօր ցնցվում է կոռուպցիոն սկանդալներից , և առաջին անգամ այդ սկանդալները հասել են ամենաբարձր մակարդակին: Բավական ժամանակ է, որ նման բանավեճեր են ընթանում, որոնց վերաբերյալ միշտ եղել է կայուն վերաբերմունք,այսինքն՝ գիտենք, լսել ենք, բայց փաստեր չկան: Այդպես է եղել բազմաթիվ անգամ, երբ կանոնակարգի խախտումներով հարցեր են լուծվել, որոշումներ և զեկույցներ են ընդունվել: Այդ հանդուրժողականությունը բերեց նրան, որ այսօր արդեն յուրաքանչյուր օր նորանոր մեղադրանքներ և տեղեկատվություններ են հնչում՝ կապված ԵԽԽՎ –ի կոռուպցիոն միջավայրի հետ, և այժմ մենք ականատեսն ենք , թե ինչպես համաեվրոպական այս հեղինակավոր կազմակերպության ամենաբարձր դեմքը մեղադրվում է կոռուպցիոն վարքի մեջ: Կարծում եմ մեր հանրությունը տեղեկացված է և լավ հիշում է նման օրինակներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, և մեր պատվիրակությունը բավական երկար լինելով կոռուպցիոն գործընթացների կիզակետում՝որպես երկիր որի դեմ դա առավել հաճախ է կիրառվել, մշտապես պայքարել է դրա դեմ և , կարելի է ասել, ամենաակտիվ ջատագովներից է եղել՝ կազմակերպության ինքնամաքրման և թափանցիկ ու ազնիվ գործելակերպին վերադարձի :
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
21:55 04-11-2015
Սա ԵԽԽՎ կոդեքսի խախտում է. Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից
1862 դիտում
15:31 29-09-2015
Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում Ստրասբուրգից. «ԵԽԽՎ-ի համար պրոբլեմատիկ երկիրն այսօր Ադրբեջանն է»
1048 դիտում
19:03 20-04-2015
Հերմինե Նաղդալյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21445 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու