211652_close_icon
views-count2968 դիտում article-date 21:14 06-10-2017

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ, ով Երևանում է գտնվում hայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրազիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը: «Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեր կարևոր ուղղություններից է, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով նաև իր ողջույններն է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Իր հերթին քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մոսկվայի քաղաքապետի ջերմ ողջույնները` Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Մոսկվան ևս բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում մտքեր են փոխանակվել նաև Մոսկվայում Երևանի օրերի անցկացման, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության նոր ծրագրի ստորագրման հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր