Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է [url=https://twitter.com/pagramunt/status/916263192048881665]Twitter[/url]-ի իր էջում:
«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին նստաշրջանի ընթացքում պետք է քվեարկության դրվեր Ագրամունտի պաշտոնից հեռացման հարցը: