211652_close_icon

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Պեդրո Ագրամունտը

views-count2937 դիտում article-date 15:31 25-01-2016
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը: Ագրամունտին ընտրել են այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի ժամանակ: Նա կփոխարինի ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Անն Բրասերին: Ագրամունտը եղել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը և հայտնի է որպես ադրբեջանամետ դիրքորոշմամբ խավիարակեր:

Նմանատիպ նյութեր