5846 դիտում
21:06 12-10-2016
Հերմինե Նաղդալյանն ու ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտը հանդիպել են
Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցերը, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները , համագործակցության եզրերը , ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:
Գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, ըստ որի ընդունված են Վեհաժողովի նախագահների այցերը անդամ երկրներ, ԵԽԽՎ գործող նախագահը ևս ցանկություն է հայտնել այցելել Հայաստանի հանրապետություն: .
Պիեդրո Ագրամունտը նաև տեղեկացրել է , որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքները առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:
Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ, իհարկե, վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները , նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունը թողնում են ողջ վեհաժողովային գործընթացների վրա, և այդ իմաստով, անշուշտ, էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները , ամեն դեպքում, հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի .առավել անկողմնակալ , հավասարակշռված և անաչառ մոտեցումները , ինչը կնպաստի, առաջին հերթին, Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:
Նմանատիպ նյութեր
2931 դիտում
08:04 05-11-2015
Հերմինե Նաղդալյանն է պատասխանատու ԵԽԽՎ-ում երեկվա խայտառակության համար. «Ժողովուրդ»
2835 դիտում
15:31 25-01-2016
ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Պեդրո Ագրամունտը
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը