1366 դիտում
21:05 11-11-2023
Իրանում կազմակերպված ահաբեկչական ցանց է ոչնչացվել
Իրանի Քերման նահանգի արդարադատության գերատեսչության ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Էբրահիմ Համիդին հայտնել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոչնչացվել է կազմակերպված հակաանվտանգային մի ցանց», գրում է parstoday.ir-ը:
Համիդին հավելեց.-«Այս թիմի անդամները արտերկրում թշնամական տրամադրված տարրերի ու լրատվամիջոցների հետ կապ հաստատելով, անցած տարվա ընթացքում ձեռնարկել են հակաանվտանգային միջոցներ, ինչպիսիք են տարբեր վայրերի վրա հարձակումը, հանրային ունեցվածքի ոչնչացումը, պաստառների այրումը, վարչակարգի դեմ բրոշյուրների տպագրումն ու տարածումը, կարգախոսներ գրելը, արբանյակային ալիքներին նյութերի ուղարկումը»։
Քերմանի արդարադատության ղեկավարը հայտնել է նաեւ, որ այս ցանցի ղեկավարները՝ միապետականության կարգերի կողմնակից ահաբեկչական օղակների գլխավորությամբ, զինված գործողությունների անցնելով, ծրագրել են սպանել նահանգի անվտանգության ուժերից մեկին, սակայն ձերբակալվեցին՝ ընկնելով ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության կողմից լարած թակարդի մեջ։
Համիդին մատնանշեց, որ այս ցանցի այլ գործողությունների թվում էր նաև հայտնաբերել ու վնասել հավատացյալ ու հեղափոխական անհատներին, սակայն անվտանգության ուժերի ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ նրանք չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը:

Նմանատիպ նյութեր
5225 դիտում
15:31 04-10-2017
ԻՊ-ը մտադիր է նոր համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծել. ՌԴ ԱԴԾ ղեկավար
995 դիտում
16:42 20-02-2014
Սիրիայում մի քանի ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
3502 դիտում
23:16 01-01-2015
Չեչնիայում ահաբեկչական բանդայի պարագլուխ է ոչնչացվել. Ռամզան Քադիրով
Այս բաժնից
634 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները