Հյս. Կորեայում բենզինի պակաս կա, այն վաճառում են միայն բարձրաստիճան չինովնիկներին
Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում այդ երկրում բենզինի սուղ պակաս է նկատվում, ինչի հետ կապված՝ իշխանությունների հրամանով վառելիքը վաճառվում է միայն կառավարության, Կորեայի Աշխատանքային կուսակցության բարձրաստիճան անդամներին, զինված ուժերին և հատուկ ծառայություններին, գրում է ճապոնական Asahi թերթը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սեպտեմբերի սկզբին արգելեց Հյուսիսային Կորեային նավթամթերքի մատակարարումը։ Որոշումը կայացվել է Փհենյանի կողմից միջուկային և բալիստիկ փորձարկումների արգելքն անտեսելուց հետո։
Թերթի տվյալներով՝ բենզինով լիցքավորվում են միայն այն ավտոմեքենաները, որոնց համարանիշները սկսվում են 727-ով։