21372 դիտում
15:37 03-10-2017
Լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը մենամարտի է հրավիրել Սթիվեն Սիգալին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջորջ Ֆորմանը մենամարտի է հրավիրել հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալին: Ֆորմանը Սիգալին ձեռնոց է նետել թվիթերի իր էջում:
«Սթիվեն Սիգալ, ես քեզ հրավիրում եմ մենամարտի: Դու և ես, մեկը մեկի դեմ: Ես բռնցքամարտելու եմ. դու կարող ես կռվել, ինչպես ուզում ես: 10 ռաունդ՝ Վեգասում», գրել է Ֆորմանը:
68-ամյա բռնցքամարտիկի գրառումը ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել: Դերասանն առայժմ չի արձագանքել մարտահրավերին:
Օլիմպիական չեմպիոն Ջորջ Ֆորմանը 1994 թվականին՝ 45 տարեկան հասակում դարձավ ամենատարեց բռնցքամարտիկը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկու վարկածներով՝ WBC և IBF: Իր կարիերայի ընթացքում նա 81 գոտեմարտ է անցկացրել, որտեղ 76 հաղթանակ է տոնել:
Հանրահայտ դերասան և սցենարիստ Սթիվեն Սիգալը 65 տարեկան է: Նա արևելյան մարտարվեստների վարպետ է, ունի այկիդոյի յոթերորդ դան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Steven Seagal, I challenge you One on one, I use boxing you can use whatever. 10 rounds in Vegas pic.twitter.com/tTy7Qo4zHF
— George Foreman (@GeorgeForeman) October 2, 2017
Նմանատիպ նյութեր
8317 դիտում
14:06 03-11-2016
Պուտինը քաղաքացիություն է շնորհել հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին
3775 դիտում
15:04 14-04-2018
Մահացել է օսկարակիր ռեժիսոր Միլոշ Ֆորմանը. BBC
Այս բաժնից
2905 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2278 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի