211652_close_icon
views-count8044 դիտում article-date 14:06 03-11-2016

Պուտինը քաղաքացիություն է շնորհել հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին։ Տեղեկությունը հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքը։ Անցյալ տարվա սեպտմբերին Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել էր Ս. Սիգալին Ռուսսկի կղզում։ Իսկ ապրիլին ամերիկյան BuzFeed հայտնի պորտալը հայտնել էր, որ 2013 թվականին Հուսիսային Իռլանդիայում տեղի ունեցած «մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ՌԴ նախագահը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկել էր Սթիվեն Սիգալին նշանակել Կալիֆորնիայում և Արիզոնայում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս, ինչպես նաև Սպիտակ Տան ու Կրեմլի միջև «միջնորդ»։

Նմանատիպ նյութեր