«Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր, չեխ և ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը վախճանվել է 86 տարեկանում: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43763434]BBC[/url]-ն:
«Նա հանգչել է խաղաղ, ընտանիքի և ընկերների շրջապատում»,- ասել է նրա կինը՝ Մարտինը, հավելելով, որ նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո:
Նրա ամենահայտնի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի 5 գլխավոր մրցանակները` լավագույն ֆիլմի, սցենարի, և երկու դերասանների խաղի համար:
Նրա մյուս նշանավոր կտավներից են՝ «Ամադեուս», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի» և «Վալմոն»:
«Ֆորմանի բոլոր ֆիլմերում կարելի է գտնել տոտալիտար և զավթիչ ռեժիմներում մեծացած մարդու վերապրումների հետքեր, հասարակական կեղծավորության, երկակի բարոյականության թեմաներ, իսկ հոգեբուժարանը որպես պետության մոդել, անցնում է նրա բազմաթիվ ժապավեններում»,- նրա մասին գրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը: