211652_close_icon
views-count13257 դիտում article-date 23:33 02-10-2017

Տեղի ունեցավ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: ԱԱԾ նախկին պետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է ծանր հիվանդությունից `սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/Gorik-hakobyan/2499877]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր