48668 դիտում
14:03 01-10-2017
Դեղագետը կասկածվում է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին «գցելու մեջ». գումարը կազմում է 31 մլն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Բայադյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 32 դեղատան դեղագետ Սարգիս Խլղաթյանը այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում «Ալֆա-ֆարմ» ընկերության պահեստից դուրս է գրել և ստացել մեծ քանակի դեզորայք, խնամքի և հիգիենայի պարագաներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղագետ Ս. Խլղաթյանը նշված իրերը չի գրանցել և վաճառել: Ա. Բայադյանը հայտնել է, որ դեղագետը այդ ապրանքները վաճառել է և 31 մլն դրամը յուրացրել:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դեղատունը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1933 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)