Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը անձնավորված խնդիր է. Սոսո Ցինցաձե. «Ժամանակ».
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը երկու երկրի հարաբերությունների վատթարացման հետ կապ չունի, անձնավորված խնդիր է: «Ժամանակ»- ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
«Ես գիտեմ միայն, որ 4 ամիս է՝ դեսպանը ագրեման չի ստանում: Դա, փաստորեն, մեսիջ է, որ այդ թեկնածուն ինչ-որ պատճառներով ընդունող կողմին չի բավարարում: Դա քմահաճություն չէ, պատճառը երևի թե հիմնավոր է: Գիտեք՝ ընդհանրապես դիվանագետը պետք է միշտ զգուշավոր լինի: Գուցե նրան հիշեցրել են անցյալի որոշ հայտարարություններ կամ գործողություններ, դրա համար ընդգծում եմ՝ դիվանագետը պետք է զգուշավոր լինի: Առանց կրակ ծուխ չի լինում»,- ընդգծեց Ցինցաձեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]