Թբիլիսին հասկացրել է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև:
Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ:
Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել: Իրավիճակը անարդյունք փորձել է փրկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին արդեն Երևանին հասկացրել է նոր դեսպանի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, և գրեթե կասկածից վեր է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]