Վրաստանը հրաժարվել է Սերգեյ Մինասյանին ագրեման տրամադրել. «Ժամանակ»
                        «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: 
Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է: 
«Վրացական կողմը ձգձգեց Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, և այստեղ մենք կարող ենք հետագայում հետևություններ և եզրակացություններ անել»,- շեշտել էր նա»:
 
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

