Եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնագրից, Իրանը նույնպես կհրաժարվի դրանից. Զարիֆ
                        ԱՄՆ-ն կշահի, եթե նախկինի պես հավատարիմ մնա Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրին։ Այդ մասին Al Jazeera-ի քաթարական մասնաճյուղին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Նա հավելել է, որ գործարքից Վաշինգտոնի հրաժարվելու դեպքում Թեհրանը նույնպես կարող է այդ քայլին գնալ կամ էլ այլ տարբերակներ գտնել։ 
Իսկ ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է Էր-Ռիյադի հետ երկխոսություն ծավալել մի շարք տարաձայնությունների շուրջ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

