211652_close_icon
views-count22519 դիտում article-date 14:18 28-09-2017

Ռիո Ֆերդինանդ. Այն, ինչ անում է Մբապեն, պետք է արգելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կատակի տեսքով է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղն ընդդեմ «Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում (3:0): Մբապեն հիանալի հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Սա արդեն չափից դուրս է: Այն, ինչ նա անում է, օրինական չէ: Դա պետք է արգելել: 18 տարեկան հասակում հայտնվելով ավագ թիմում, մանրից էինք հարմարվում: Իսկ Մբապեն սուպերաստղերի թիմում Չեմպիոնների լիգայում տոն է տալիս: Ապշեցուցիչ է և գեղեցիկ: Պարզապես սուպեր», ասել է Ֆերդինանդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր