211652_close_icon
views-count2632 դիտում article-date 23:18 14-04-2022

«Ատլետիկոյի» խաղացողները պիտի ամաչեն իրենց որոշ արարքներից․ Ռիո Ֆերդինանդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիասթափված է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքից ՉԼ 1/4 եզրափակչի «Ման Սիթիի» դեմ պատասխան խաղում (0-0), հայտնում է Armsport.am-ը:

«Զզվելի պահվածք «Ատլետիկոյի» խաղացողների կողմից։ Նրանք պիտի ամաչեն իրենց որոշ արարքների համար։

Եթե խոսքենք ֆուտբոլից, պիտի արժանին մատուցենք Սիմեոնեի թիմին։ «Ատլետիկոն» ստիպեց «Ման Սիթիին» խաղալ այնպես, ինչպես վաղուց չէինք տեսել, մրցակցին ռիթմից գցեց։ Բայց խաղավարտին որոշ բաներ այն չէին, ինչ ուզում ենք տեսնել ֆուտբոլային խաղադաշտում»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Ման Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը նախ, վիճաբանություն են սկսել խաղադաշտում։ Ապա, խաղից հետո հանդերձարան տանող ճանապարհին խաղացողները շարունակել են հարաբերություններ պարզել, և վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր