ԱԻՆ-ը 1 օրում 17 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: