211652_close_icon
views-count6617 դիտում article-date 15:33 27-09-2017

Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը. Արցախի ԱԳՆ

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳ նախարարությունը։ Նրանում ասվում է. «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ եւ մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման եւ իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։:

Նմանատիպ նյութեր