Իրաքյան Քրդստանի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է անկախության հանրաքվեից հետո բանակցել Իրաքի նախագահի հետ
Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Էրբիլը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստել Բաղդադի հետ անկախության հանրաքվեից հետո, հաղորդում է TNT-ն։
«Ուզում եմ ընդգծել, որ այդ հանրաքվեն անցկացվում է ոչ նրա համար, որպեսզի սահմաններ զատվեն։ Իսկ հանրաքվեից հետո մենք պատրաստ ենք Բաղդադի հետ երկար երկխոսություն սկսել և նույնիսկ մի քանի տարի տրամադրել, որպեսզի գտնենք բարիդրացիական հարաբերությունների ձևաչափը»,-ասել է Բարզանին։
Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է վաղը՝ սեպտեմբերի 25-ին, սակայն Բաղդադը կտրականապես դեմ է դրան։