211652_close_icon
views-count4542 դիտում article-date 14:02 27-09-2017

Նախարար Կարայանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ. քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։ Դեսպանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ անպայման ցանկանում էի Ձեզ հետ հանդիպել»։ Նախարարը և դեսպանը քննարկել են վերջին շրջանում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը, այդ թվում՝ «Բիզնես ֆրանսի» նախաձեռնած ծրագրերը, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը և մի շարք մասնավոր ծրագրեր՝ ընգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին։ Կողմերը հաստատել են, որ դրանց ավելացման շուրջ պետք է մեկտեղեն ջանքերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման և, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած դերակատարության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Նմանատիպ նյութեր