211652_close_icon

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել բնակիչներին. «Ժողովուրդ»

views-count7452 դիտում article-date 09:40 26-09-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել հարակից համայնքների բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստվում է ավելի քան 70 վարորդի աշխատանքից ազատել: Արդեն 2 ամիս է՝ վարորդներն այս խնդրի շուրջ բողոքում են, սակայն պետական պաշտոնյաները գերշահույթներով աշխատող հանքի սեփականատերերի «բարիքներից են օգտվում» տարբեր ակցիաների շրջանակներում ու թերևս հենց այդ պատճառով չեն պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները: «Մենք այս հարցը այսպես չենք թողնելու: էս մեր հացի խնդիրն է: Չի կարող ռուսը գալ ու որոշել, որ էսօր իրեն ըսենց է ձեռնտու: Կարող է՝ վաղը գա ու հայտարարի` ոչ մի վարդենիսցի չի աշխատելու, ռուս եմ բերելու: Ուր է նայում մեր կառավարությունը»,- դժգոհեցին վարորդները: Իսկ հանքի մամուլի հարցերով պատասխանատուն փոխանցեց, թե «…մենք գնել ենք մեր տեխնիկան: Այդպես ավելի ձեռնտու է…»: Հավելենք, որ Սոթքի ոսկու հանքից ընկերությունը 78,2 մլն դոլարի շահույթ է ստացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր