ՄԱԿ-ի «յուղոտ մասը պետք է հեռացնել, սակայն կենսունակ օրգանիզմին պետք չէ դիպչել» Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՄԱԿ-ում բարեփոխումներ անելու մասին մի շարք պետությունների հայտարարություններին՝ ասելով. «ՄԱԿ-ի հավաքած ավելորդ յուղը պետք է կտրել-հանել, սակայն այնպես, որ կենսունակ օրգանիզմը չվնասվի»։
Tass-ի փոխանցմամբ՝ Լավրովն այդ մասին հայտարարել է TNT հեռուստաալիքի եթերում։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ անվիճելի է, որ ՄԱԿ-ը գործունյա կառույց է, որը նպատակաուղղված է խնդիրների լուծմանը, սակայն այն, որ կառույցին անհրաժեշտ են բարեփոխումները, ակնհայտ է և վաղուց նորություն չէ։
Հավելել է, որ հարկավոր կլինի այդ դեպքում մեծ զգուշություն ցուցաբերել, քանի որ խոսքը գնում է կազմակերպության 93 անդամ պետությունների մասին։