4888 դիտում
09:47 19-04-2018
Նարեկ Սարգսյանը չի կարող ձեռքից բաց թողնել «յուղոտ» հեռանկարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ մամուլում պայթեց տեղեկությունը, որ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ հյուրանոցային համալիր կառուցելու ծրագիրը շարունակում է իշխանությունների օրակարգում մնալ: Պետական պատկան կառույցները, ինչպես որ սպասվում էր, հերքեցին լուրը, սակայն «Փաստ»–ի տեղեկությունների համաձայն՝ այդ նախագիծը ոչ միայն օրակարգի թեժ հարցերից է, այլև այս ընթացքում ռուսաստանաբնակ գործարար Յուրիկ Ալոյանին հաջողվել է տարածքը 99 տարով շահագործելու պայմանագիր կնքել պատկան կառույցի հետ:
Ու թեև այն դեռևս գաղտնի է պահվում, բայց գործն իր «հաղթական» ավարտին հասցնելու հարցն իր վրա է վերցրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա գործարարին խոստացել է վերևների հետ բանակցելու և համոզելու «դժվարին» հարցն իր վրա վերցնել: Եվ չնայած այս գործում շահագրգռված անձինք շատ կան, բայց այս հարցը լուծելու մեջ ամենաշահագրգռված անձը հենց Ն. Սարգսյանն է: Նա որոշել է նաև մեկ գնդակով երկու նապաստակ որսալ, քանի որ չի կարող ձեռքից բաց թողնել մեծահարուստի կողմից ֆինանսավորվող հյուրանոցային համալիր կառուցելու «յուղոտ» հեռանկարը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
20:34 24-09-2017
ՄԱԿ-ի «յուղոտ մասը պետք է հեռացնել, սակայն կենսունակ օրգանիզմին պետք չէ դիպչել» Սերգեյ Լավրով
1381 դիտում
09:59 04-06-2019
Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. «168 ժամ»
1324 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ