211652_close_icon

Ճապոնացի գիտնականների համոզմամբ՝ մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր սնունդը ձուկն է

views-count1726 դիտում article-date 11:42 20-12-2014
Ճապոնիայի Առողջապահության և սննդի ազգային ինստիուտի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մարդու սննդակարգի ամենակարևոր մթերքը ձուկն է, որը երկարացնում է մարդու կյանքը: Վերջիններիս խոսքով՝ ձկնամթերքն ապահովում է մարդու լավ ինքնազգացողությունը: Նրանք անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել է բարձր տարիքի 100 կին և տղամարդ: Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտագործել են շատ կենդանական սպիտակուց, 40%-ի դեպքում հոգեբանական և ֆիզիկական լավ վիճակում են գտնվում: Բացի այդ, գիտնականներն ապացուցել են, որ հենց սպիտակուցներն են մեծ ազդեցություն ունենում կյանքի երկարացման վրա:

Նմանատիպ նյութեր