Իտալացի դիզայները դատի է տվել ԱՄՆ-ի նախագահի դստերը
Իտալացի հայտնի դիզայներ Էդգարդո Օսորիոն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, հայտնում է Bloomberg-ը։
Հայցվորը գտնում է, որ Ի. Թրամփը իրենից «գողացել է» կոշիկի դիզայն։
Օսորոիոն, ով հայտնի Aquazzura բրենդի տնօրենն է, նմանություն է գտել իր ստեղծած «Վայրի» և Իվանկա Թրամփի ընկերության արտադրած «Հեթթի» կոշիկների միջև։
Իտալացու ստեղծած կոշիկի գինը 785 ԱՄՆ դոլար է, իսկ Թրամփի ստեղծած կոշիկը կարելի է խանութներում ձեռք բերել ընդամենը 65 ԱՄՆ դոլարով։
«Պետք է, որ ամաչեք, Իվանկա»,-Instagram-ի իր էջում գրել է իտալացի դիզայները։