ԱՄՆ-ում դատի ժամանակ հայրը հարձակվել է իր 18-ամյա դստերը սպանողի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Օհայո նահանգում դատալսման ժամանակ հայրը հարձակվել է իր 18-ամյա դստերը սպանողի վրա և փորձել հաշվեհարդար տեսնել սերիական մարդասպանի նկատմամբ:
Սակայն դատարանի անվտանգության աշխատակիցները կանխել են այդ ամենը և հրազենի սպառնալիքով դադարեցրել իրարանցումը դատարանում և դուրս բերել մարդասպանին դահլիճից:
Նշենք, որ սերիական մարդասպան Մայքլ Մեդիսոնը դատապարտվել է ցմահ` 18-ամյա Շիրելդա Թերիին, 38-ամյա Անժելա Դեսկինսին և 28-ամյա Շեթիստա Շիլիին սպանելու մեղադրանքով:
Նրանց դիերը հայտնաբերվել էին պոլիէթիլային տոպրակներում Իսթ- Քլիվենդում գտնվող Մ. Մեդիսոնի տան հարևանությամբ` 2013 թ-ին:
Ներկայացնում ենք տեսանյութը: