5023 դիտում
18:01 23-09-2017
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ
Սեպտեմբերի 22-ի երեկոյան ԱԺ փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում, կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների:
Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը:
Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներԱրամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել արցախյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
16:29 22-10-2022
Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ
Այս բաժնից
658 դիտում
23:20 02-05-2024
Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն․ Ստեփան Դանիելյան
622 դիտում
22:58 02-05-2024
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան