Օրենքով կսահմանափակվեն վարչապետի լիազորությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ:
Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը: Չնայած օրենքի առկայությանը, կառավարությունը որոշել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծավալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով:
Ամենաէականը, թերևս երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է: Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար:
Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները: Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]