211652_close_icon
views-count2458 դիտում article-date 20:08 22-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 20-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 25-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 11 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 4, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք։ Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր