Իրանի, Իրաքի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեի անցկացումից
Իրաքի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իբրահիմ ալ-Ջաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում Իրաքի քրդական ինքնավարությանը չեղարկել անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
Հիշեցնենք, որ հանրաքվեն նախատեսված է անցկացնլ սեպտեմբերի 25-ին, չնայած պաշտոնական բաղդադը իր համաձայնությունը չի տվել։